ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Գրանցվել որպես լիազոր

Հարկ վճարողները կամ նրանց ներկայացնող անձինք պետք է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գրանցվեն որպես առցանց լիազոր, որից հետո նրանք կարող են նշանակել օգտվողների (հիմնականում հաշվապահներ), որոնք էլ հարթակում իրականացնում են անհրաժեշտ գործողությունները։   

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Կազմակերպության տնօրեն, ԱՁ, նոտար, ինքնազբաղված անձ։
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Առցանց եղանակով որպես լիազոր գրանցվելու համար պետք է ունենալ՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,,
  • ԱՁ-ի կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • հեռախոսահամար,  
  • ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն,
  • բջջային ID SIM քարտ,
  • նույնականացման քարտ և նույնականացման քարտը կարդացող սարք։ 


Անհրաժեշտ է․   

  • այցելել taxservice.am կայք, որը կտանի հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • սեղմել «Ներկայացնել դիմում» կոճակը,
  • տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի ակտիվացման հղում,
  • անցնել այդ հղումով և դիմել որպես լիազոր գրանցվելու համար՝ կատարելով անհրաժեշտ հաջորդական քայլերը։

Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից նշված էլ. հասցեին ուղարկվում է նամակ, որում առկա է էլեկտրոնային պայմանագիրը և լիազորի անունն ու գաղտնաբառը։ 

Լիազորի անունով և գաղտնաբառով անհրաժեշտ է մուտք գործել համակարգ՝  կազմակերպության պատասխանատու առցանց օգտվողներին գրանցելու կամ փոխելու համար։ Օգտվող կարող է լինել տնօրենը անձամբ, կամ լիազորել այլ անձանց։ Սովորաբար լիազորում են հաշվապահին։

Առցանց օգտվող նշանակելու համար պետք է՝

  • մտնել «Լիազորների տվյալներ» բաժինը և ստեղծել նոր օգտվող,
  • բացված էջում լրացնել օգտվողի տվյալները և պահպանել։

Օգտվողի գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո նրա էլ. հասցեին ուղարկվում է էլեկտրոնային պայմանագիրը և օգտվողի անունն ու գաղտնաբառը։

Գաղտնաբառի միջոցով օգտվողը կարողանում է մուտք գործել համակարգ և կատարել անհրաժեշտ գործարքները։

Եթե կազմակերպության  տնօրենը չունի  նույնականացման քարտ, կարող է լիազորել երրորդ անձի՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում որպես լիազոր գրանցվելու համար։ Դա կատարվում է լիազորագրի միջոցով, որը լիազորված անձը ստորագրված, իսկ կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հարկային մարմին։
Լիազորագրում նշված էլ․ փոստի հասցեին ստանում է օգտվողի անունն ու գաղտնաբառը:

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր