ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն տարբերվում է մյուս տեսակներից նրանով, որ ունի մի քանի բաժնետեր, գործունեությունը շահույթ հետապնդող է և տեղեկատվությունը բաց է։ 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ լիազոր մարմին անձամբ ներկայանալու միջոցով։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց համար։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Ֆիզիկապես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) գրանցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակներ։


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․


Այլ երկրի քաղաքացի լինելու դեպքում՝ 

  • ՍՊԸ-ի հիմնադրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրերը՝ նոտարի հաստատմամբ և հայերեն թարգմանությամբ։  


Տրամադրման ժամկետը և կարգը

ՍՊԸ-ի գրանցումը տևում է՝

  • 1 աշխատանքային օր, եթե հիմնադիրները ֆիզիկական անձինք են,
  • 2 աշխատանքային օր, եթե հիմնադիրների թվում կա իրավաբանական անձ,
  • գրանցումը կատարվում է անմիջապես, եթե անձը փաստաթղթերը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելիս օգտվում է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից։


Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցել հնարավոր է նաև ՀՀ-ում գործող բանկերում (նախքան դիմելը բանկից անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք տվյալ բանկը իրականացնում է այդ գործառույթը) և Հայփոստի մասնաճյուղերում։ Ընդ որում՝ Ֆինանսական, բանկային, վարկային և ապահովագրական ոլորտի ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կենտրոնական բանկ։

Հղում օրենսդրությանը

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր