ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Հանձնել վարորդական տեսական քննություն

Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական։ 

Երբ արդեն տիրապետում ես ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներին, անհրաժեշտ է հերթագրվել և հանձնել վարորդական տեսական քննություն։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ծառայության արժեքը
3000 դրամ
Տրամադրման տևողությունը
30 րոպե

Տեսական քննությանը հերթագրվելու համար՝

  • Այցելիր www.roadpolice.am:

  • Սեղմիր «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում։

  • Բացված պատուհանում ընտրիր քեզ հարմար հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ), որտեղ ցանկանում ես հանձնել տեսական քննությունը՝ անկախ նրանից, թե ՀՀ-ում որտեղ ես հաշվառված։ Հաշվի առ, որ հետագայում գործնական քննությունը հանձնելու ես նույն ՀՔԲ-ում, որտեղ հանձնել ես տեսական քննությունը։ 

  • Ընտրիր քննության տեսակը, այս դեպքում՝ տեսական։

  • Լրացրու Հանրային ծառայությունների համարանիշդ․ դա քո նույնականացման քարտի հակառակ կողմում նշված 10-նիշանոց թիվն է կամ սոցիալական քարտի համարը։

  • Լրացրու հեռախոսահամարդ։

  • Սեղմիր «Հերթագրվել» կոճակը։

 

Այս գործողությունները կատարելուց և հաջողությամբ հերթագրվելուց հետո այդ մասին էկրանին ամիջապես ծանուցում կստանաս։ 

Քո նախընտրելի ՀՔԲ-ի ծանրաբեռնվածության պատճառով գուցե մի քանի օր սպասելու կարիք լինի։ Տեսական քննության անցկացման առնվազն նախորդ օրը դու կստանաս հաղորդագրություն քննության օրվա և ժամի վերաբերյալ։

Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է հերթագրվես և հանձնես նաև գործնական քննություն։ Նշված ժամկետը լրանալուց հետո գործնական քննությունը չհանձնելու դեպքում անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ տեսական քննություն հանձնել։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ +(374) 60 838302

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր