ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ ՀՀ օդանավ շահագործողների կողմից կանոնավոր չվերթների իրականացման և կանոնավոր չվերթներ իրականացնող փոխադրողի հավաստագիր

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է հավաստագիր և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակում՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
40 աշխատանքային օր

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • Բավարարել օրենքով սահմանաված չափանիշներին,
  • շահագործումը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 40 աշխատանքային օր առաջ լիազորված մարմին ներկայացնել հայտ,
  • հայտին կցել տեղեկություններ ու շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջները հիմնավորող փաստաթղթեր,


Սույն հավաստագիրը ստանալու համար անհրաժեշտ է բավարարել այս պահանջներին՝

Հավաստագիր ստանալու իրավունք ունի ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձը, որը`

  • «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրված օդանավ շահագործողի վկայական կրող է,
  • բավարարում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ապահովագրության պահանջները,
  • բավարարում է սահմանված շարունակական և հուսալի առևտրային փոխադրումների իրականացման պահանջները,
  • ունի կազմակերպական կառուցվածք, համապատասխան որակավորում (գիտելիք, փորձառություն, հմտություններ) ունեցող անձնակազմ, որը հնարավորություն է տալիս անխափան և շարունակականորեն մատուցելու չվերթների իրականացման սեփական ծրագրով նախատեսվող ծառայությունները և բավարարելու սույն կարգով սահմանված պահանջները:

 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի և երրորդ անձանց նկատմամբ ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականների պատճեները,
  • ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները,
  • ֆինանսական փաստաթուղթ այն մասին, որ`
    ա.
    հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում կարող է կատարել իր կողմից իրական կանխատեսումներով գնահատված ընթացիկ ու ապագա պարտավորությունները,

    բ.
    հայտատուն շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում կարող է բավարարել իր բիզնես ծրագրի համաձայն և իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական և ամրագրված ծախսերը` առանց հաշվի առնելու հայտատուի գործունեությունից առաջացած ցանկացած եկամուտ.

  • բիզնես ծրագիր՝ առնվազն առաջիկա 3 տարվա գործունեության համար, որը պետք է պարունակի`
    ա.
    հայտատուի` ցանկացած այլ առևտրային գործունեության մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին տեղեկատվությունը,

    բ.
    հայտատուի՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և, հնարավորության դեպքում, նախորդ ֆինանսական տարվա աուդիտորական եզրակացությամբ ֆինանսական հաշվետվությունը,

    գ.
    հայտատուի՝ հաջորդ 3 տարվա համար պլանավորված հաշվեկշիռը՝ ներառյալ շահույթների և վնասների հաշիվները,

    դ.
    վառելիքի, սակագների և դրույքների, աշխատավարձերի, վերանորոգման, արժեզրկման, փոխարժեքի տատանման, օդանավակայանային վճարների, աերոնավիգացիոն վճարների, վերգետնյա սպասարկման սակագների, ապահովագրության ու կազմակերպության կողմից կատարման ենթակա այլ պլանավորված ծախսերի և եկամուտների նախահաշիվը, փոխադրում և (կամ) եկամուտ կանխատեսումները,

    ե.
    հայտը ներկայացնելու պահից մինչև օդային փոխադրումների մեկնարկն ընկած ժամանակահատվածում առաջացող անհրաժեշտ ծախսերի մասին տվյալներ, ինչպես նաև այդ ծախսերի մարմանն ուղղված միջոցների մասին տեղեկատվություն,

    զ.
    առկա և նախատեսվող ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններ,

    է.
    հայտատուի մասնակիցների մասին տեղեկություններ՝ ներառյալ քաղաքացիությունը և մասնակցության տեսակը,

    ը․
    գործունեության իրականացման առաջին 3 տարվա համար պլանավորված դրամական հոսքերի մասին հաշվետվությունը և իրացվելիության պլանը,

    թ.
    օդանավի ձեռքբերման (ներառյալ՝ լիզինգի) ֆինանսավորման մասին տեղեկատվություն, լիզինգի պարագայում` պայմանագրի պատճենը:


Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները:

Հայտը քննարկվում Է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի կողմից, որը տալիս է հավաստագիր տալու վերաբերյալ խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություն:

Ներկայացված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում լիազորված մարմինը, հաշվի առնելով խորհրդի եզրակացությունը, հայտը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 17 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում հավաստագիր տալու կամ հավաստագիր տալը մերժելու (դրանում փոփոխություններ կատարելու) մասին:

Լիազորված մարմինը հավաստագիր կրող անձին համապատասխան հայտի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան:

Նշանակման հայտը ներկայացվում է հայտի հետ միաժամանակ:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր