ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Պետական մարմնի հաշվառումից հանում

Պետական մարմնի պետական հաշվառումից հանումն իրականացվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Պետական մարմինների ղեկավարներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մեկ օր

Դիմելու համար իրավասու անձը՝

1.    պետական մարմնի գլխավոր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)
2.    պետական մարմնի ղեկավար
3.    վերը նշված անձանց կողմից լիազորված անձ

Դիմելու եղանակը՝

Պետական մարմնի պետական հաշվառումից հանման համար գործակալություն է ներկայացվում դիմում:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Պետական մարմինը հաշվառումից հանվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի համաձայն: Վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարելու դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդի մասին (անվանում, պետական գրանցման կամ պետական հաշվառման համար):
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր