ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Փոխանակել ՀԽՍՀ անձնագիրը Հայաստանում

Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են Հայաստանում դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով դիմեն և ճանաչվեն ՀՀ քաղաքացի:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Նախկին ՀԽՍՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
65,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3-4 ամիս

Անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող  անձնագրային բաժանմունք կամ Արտաքին գործերի նախարարություն՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթեր


ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար արտասահմանում դիմելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ-ում մշտապես բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ քաղվածք գյուղական համայնքի ծխամատյանից, տեղեկանք համատիրությունից, աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքի վայրից, անձի՝ ՀՀ-ում սովորելը կամ աշխատելը հավաստող փաստաթուղթ (կրթական հաստատությունից վկայական, աշխատանքի վայրից համապատասխան հավաստում և այլն),
  • այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
  • այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
  • ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն:


Դիմումը ներկայացնելուց 3-4 ամսվա ընթացքում անձին կտեղեկացվի դիմումի մերժման կամ հաստատման վերաբերյալ։ Դիմումի հաստատումից հետո հնարավոր կլինի նախկին ՀԽՍՀ անձնագիրը փոխանակել հայկականով։

 

Վճարման չափը և կարգը

ՀԽՍՀ անձնագիրը հայկականով փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 65,000 դրամ։

 

Տրամադրման ժամկետը

ՀԽՍՀ անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագրով փոխանակելիս անձնագիրը տրամադրվում է 3-4 ամսում։

 

Հղում օրենսդրությանը

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր