ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Դիմել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին

Ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 100 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե

Ծրագրի մասին 

Երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի շրջանակում կարող է տրամադրվել մինչև 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն՝ հետևյալ ուղղություններով.

  • երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրեր,
  • գիտական միջոցառումների կազմակերպում,
  • գիտական դրամաշնորհների տրամադրում,
  • գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
  • օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
  • գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:

Ներկայացվող պահանջները 

Ծրագրերին դիմելու անհրաժետ է լինել գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնական, որը՝

  • ՀՀ քաղաքացի է կամ առնվազն մեկ տարի մշտապես բնակվում է ՀՀ-ում,
  • հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը նրա 36 տարին չի լրացել (դիմողի՝ երեխա ունենալու հանագմանքից կախված տարիքային շեմը ենթակա է վերանայման․յուրաքանչյուր երեխայի համար տրվում է լրացուցիչ 1 տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկիկ կարող են դիմել մինչեւ 38 տարեկանը ներառյալ):

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր կամ նույնանանացման քարտ,
  • գիտական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ՝ կախված մրցույթի պահանջներից:

Օգտակար հղումներ

Ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների հայտերի ընդունման մասին հայտարարությունը և դիմելու կարգը հրապարակվում են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» ֆեյսբուքյան էջում:

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր