ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գրանցել պատահար

Եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ապա պետք է դրա մասին տեղեկացնել մեքենան սպասարկող ապահովագրական ընկերությանը և գրանցել պատահարը։ 

Դուք կուղղորդվեք Google play՝ հավելվածը ներբեռնելու համար:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
30 րոպե

Եթե՝

  • տեղի ունեցած պատահարում ներգրավված է երկու ավտոմեքենա,

  • դրանցից առնվազն մեկը պատահարի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,

  • վնաս է պատճառվել միայն մասնակից ավտոմեքենաներին,

  • մասնակից վարորդներից մեկը ընդունում է իր մեղավորությունը,

  • տուժողի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը մարզերում, իսկ Երևանում՝ 200,000 ՀՀ դրամը,


ապա պատահարը կարելի է գրանցել համաձայնեցված հայտարարագրի միջոցով՝ բջջային հավելվածով:


Բջջային հավելվածի միջոցով պատահարը գրանցելու համար անհրաժեշտ է՝ 

  • բացել ASWA հավելվածը,

  • լրացնել համաձայնեցված հայտարարագիրը,


Հայտարարագիրը լրացնելիս անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը՝

  • պատահարի վերաբերյալ ընդհանուր տվյալներ,
  • պատահարի մասնակիցների և նրանց կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների հավաքագրում,
  • ավտոտրանսպորտային միջոցների փոխադարձ դիրքերի և ընդհանրական
    վնասվածքների վերաբերյալ տվյալների հավաքագրում,
  • հաստատումներ և ծանուցումներ։


որից հետո անհրաժեշտ է՝

  • ստորագրել հայտարարագիրը

  • սեղմել «Գրանցել պատահար» կոճակը,

  • նշել պատահարի ամսաթիվը և տեղի ունենալու վայրը, 

  • հետևել նշված քայլերին և կցել պատահարի լուսանկարները։

Եթե վերը նշված պայմանները կիրառելի չեն, պատահարը կարելի է գրանցել ֆիզիկապես։

Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները գրանցվում են միայն ՃՈ-ի, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայության կողմից:

Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝

  • վթարից անմիջապես հետո ավտովթարի վայր հրավիրեն ՃՈ-ին, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայությանը,
  • մինչև համապատասխան մարմինների ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
  • վթարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին՝ առանց վերջինին սպասելու պարտավորության:
  • մասնակցեն ՃՈ-ի, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայության կողմից սահմանված կարգի փաստաթղթերը կազմելու գործընթացին՝ դրանցում ներկայացնելով իրենց վերաբերող պատասխանները։
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00

Հեռախոսահամար՝

(+374 11) 55 17 55

 

Այս ծառայությունից կարող ես օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող ես ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Այս էջը օգտակա՞ր էր