ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Գրանցել պատահար

Եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ապա անհրաժեշտ է դրա մասին տեղեկացնել մեքենան սպասարկող ապահովագրական ընկերությանը և գրանցել պատահարը։ 

Կոճակը կուղղորդի Google Play` հավելվածը ներբեռնելու համար։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
30 րոպե

Բջջային հավելվածի միջոցով պատահարը գրանցելու համար անհրաժեշտ է՝ 

  • բացել ASWA հավելվածը,

  • լրացնել համաձայնեցված հայտարարագիրը:


Հայտարարագիրը լրացնելիս անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը՝

  • պատահարի վերաբերյալ ընդհանուր տվյալներ,
  • պատահարի մասնակիցների և նրանց կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալներ,
  • ավտոտրանսպորտային միջոցների փոխադարձ դիրքերի և հասցված վնասների վերաբերյալ տվյալներ։


որից հետո անհրաժեշտ է՝

  • ստորագրել հայտարարագիրը

  • սեղմել «Գրանցել պատահար» կոճակը,

  • նշել պատահարի ամսաթիվը և տեղի ունենալու վայրը, 

  • հետևել նշված քայլերին և կցել պատահարի լուսանկարները։

Եթե վերը նշված պայմանները կիրառելի չեն, պատահարը կարելի է գրանցել ֆիզիկապես։

 

Պատահարը համաձայնեցված հայտարարագրի միջոցով՝ բջջային հավելվածով գրանցվում է, եթե՝

  • տեղի ունեցած պատահարում ներգրավված է երկու ավտոմեքենա,

  • դրանցից առնվազն մեկը պատահարի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,

  • վնաս է պատճառվել միայն մասնակից ավտոմեքենաներին,

  • մասնակից վարորդներից մեկը ընդունում է իր մեղավորությունը,

  • տուժողի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը մարզերում, իսկ Երևանում՝ 200,000 ՀՀ դրամը։


Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի`
մնացած բոլոր ավտովթարները գրանցվում են միայն ՃՈ-ի, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայության կողմից:

Նման դեպքերում անհրաժեշտ է՝

  • վթարից անմիջապես հետո ավտովթարի վայր հրավիրեն ՃՈ-ին, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայությանը,
  • մինչև համապատասխան մարմինների ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
  • վթարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին՝ առանց վերջինին սպասելու պարտավորության:
  • մասնակցեն ՃՈ-ի, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայության կողմից սահմանված կարգի փաստաթղթերը կազմելու գործընթացին՝ դրանցում ներկայացնելով իրենց վերաբերող պատասխանները։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00

Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Այս էջը օգտակա՞ր էր