ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ դեղորայքի արժեքի փոխհատուցում հիվանդության հիմքով

Ծրագրի շրջանակում իրականացվում է հիվանդների դեղորայքի արժեքի փոխհատուցում որոշ հիվանդությունների դեպքում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում հիվանդների դեղորայքի արժեքը փոխհատուցվում է հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
  • Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
  • Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
  • Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
  • Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
  • Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
  • Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
  • Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
  • Մալարիա (հակամալարիային դեղեր)
  • Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
  • Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
  • Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
  • Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
  • Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
  • Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)
  • Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)
  • Կավասակիի հիվանդություն (դեղեր)
  • Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)
  • Ցրված սկլերոզ (դեղեր)
  • Անհաս նորածինների դեղեր:

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շրջանակում փոխհատուցում տրամադրվում է այն քաղաքացիներին, ովքեր ունեն վերոնշյալ հիվանդությունների ախտորոշում։

 

Դիմելու կարգ

 

Դիմել սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատություններ, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններ:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։
 

Տարածել
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր