ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա/թույլտվություն տրամադրելու ծառայություն

Օզոնային շերտը քայքայող նյութերի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա լիզենզիա է տրամադրվում իրավաբանական և ֆիզիկական անձանց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
50,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1. լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է մեկանգամյա լիցենզիա/թույլտվություն,
2. ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անձնագրի պատճենը,
3. պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
4. բացի վերը նշված փաստաթղթերից ու տեղեկություններից հայտատուն լրացուցիչ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացնում համապատասխան պայմանագրի պատճեն, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես առևտրային միջնորդ:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005169355

Նպատակ դաշտում նշելով՝
Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման լիցենզիայի համար

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր