Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր արտասահմանում
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Արտասահմանում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով, իսկ դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում՝ տեսակապով նույնականացվելով։
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար արտասահմանում գտնվող անձը կարող է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ` նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում:
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝
- դիմում անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
- արական սեռի քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա բոլոր էջի պատճենները, տեղեկանք զինվորական հաշվառման մասին կամ տարկետման մասին փաստաթուղթը և դրա պատճենը,
- պետական տուրքի վճարման անոդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 65,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Վճարումը հնարավոր է կատարել նաև ՀՀ դրամով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11