Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն
Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները։
Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։
Երևանի տարածքում ընդգրկված անշարժ գույքի կառուցապատման նախագծման թույլտվությունը ստանալու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ (հասցե՝ Արգիշտի 1)։
Ներկայացվող պահանջները
Նախագծման թույլտվություն ստանալու համար պարտադիր է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- անձնագիր կամ նույնականացման քարտ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք, իսկ լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը և համապատասխան լիազորագիրը),
- նախագծման թույլտվությունը ստանալու հայտ, որի ձևը տրամադրվում է տեղում,
- անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
- կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը)։
Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրությունները (ինժեներական հետազննումները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման թույլտվություն ստանալու դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը:
Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Կառուցապատման նախագծման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության կարևորության ու ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
- Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։
- Նախագծման թույլտվությունը, օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված, ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծ և դիﬕ Երևանի քաղաքապետարան՝ այդ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս 2 գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05