ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ

Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։

 

 Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝

 

  • ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ նման բնույթի հարմարեցումներ),
  • ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում  հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),
  • բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում և այլն),
  • աջակցություն՝ որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող, թարգմանիչներ և այլն)։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, ով՝

 

  • ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը ծառայությունների անհատական ծրագրի համաձայն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը.
  • խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի.
    ա․ աշխատանքի ընդունվելիս՝ մյուսների հետ հավասար հնարավորություններ ունենալու պարագայում.
    բ․ աշխատանքային պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականությունները կատարելու համար․
    գ․ ուսումնական հաստատություն ընդունելությանը, ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար մասնակցելու համար։

 

Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել անձը, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը:

 

Դիմելու կարգ

 

Խելամիտ հարմարեցումների ապահովման հարցի քննարկումը նախաձեռնվում է անձի, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում՝ օրինական ներկայացուցչի՝ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձին ուղղված գրավոր դիմումի հիման վրա՝ (ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշման հավելվածի ձև 1-ի

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Դիմելու համար անձը գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում (Ձև N1),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • ֆունկցիոնալության գնահատման (բժշկասոցիալական փորձաքննական) որոշման պատճեն (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում),
  • ծառայությունների (վերականգնողական) անհատական ծրագիր (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում),
  • բժշկական և այլ փաստաթղթեր՝ անհրաժեշտության դեպքում։  

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր