ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Դիմել գյուղապահովագրության համակարգի ներդրման ծրագրին

Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։

 

2024 թվականին Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով, մասնավորապես, 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ ապահովագրական ընկերության միջոցների հաշվին։ 

 

Ծրագրի շրջանակում Կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաև Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի համար:

 

Գյուղատնտեսական ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Գյուղատնտեսական ապահովագրության ապահովագրական գումարների չափերին կարող եք ծանոթնալ այստեղ։

 

Ծրագրով սահամանվել է նաև համայքների բաշխումը ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի։

 

Ապահովագրական պայմանագրերը կնքվում են 2024թ. մայիսի 5-31-ը:

 

Դիմելու կարգ

 
  • Դիմել ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ),
  • ընտրել ապահովագրական կազմակերպության կողմից առաջարկվող ծածկույթներից մեկը,
  • կնքել գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր։

 

Ի՞նչ անել ապահովագրական պատահարի դեպքում.

 

  • Կատարել ինքնուրույն զննում, համոզվելու համար, որ այգին վնասվել է։
  • Զանգահարել ապահովագրական կազմակերպությանը, տեղյակ պահելու համար ապահովագրական դեպքի մասին։
  • Սպասել վնաս գնահատողի այցին. միաժամանակ կատարել ապահովագրական կազմակերպության հրահանգները։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

 

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428,  (+374) 11 529 231։

 

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ (հեռ.՝ (+37411) 530 333), (+37411) 597 184)։

 

 Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ

 

ՀՀ Կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ որոշում

ՀՀ Կառավարության 12 ապրիլի 2024 թվականի N 517-Լ որոշում

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր