ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Դիմել սրտի անհետաձգելի վիրահատության աջակցության ծրագրին (Stent for Life)

Ծրագրի շրջանակում անվճար կարգով սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի տեղադրում, իսկ համավճարով՝ արտոնյալ պայմաններով, աորտա-կորոնար շունտավորում։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրից կարող են օգտվել աահմանված կլինիկական չափանիշներ ունեցող քաղաքացիները` 

  • «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը,
  •  «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում, 
  • Կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտները,
  • Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

Ծրագրից օգտվելու համար պետք է դիմել հետևյալ բուժհաստատություններից մեկը․

Երևանում՝ 

  • «Աստղիկ» ԲԿ,
  • «Արամյանց» ԲԿ,
  • «Երևան» ԲԿ,
  • Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀ,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ,
  • «Նորք Մարաշ» ԲԿ,
  • «Էրեբունի» ԲԿ,
  • «Բեսթ Լայֆ» ԲԿ,
  • «Շենգավիթ» ԲԿ,
  • «Արմենիա» հանրապետական ԲԿ,
  • «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։


ՀՀ մարզերում
`

  • Վանաձորի ԲԿ,
  •  Գյումրու ԲԿ,
  • Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

 

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր