Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություն
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձինք: Սոցիալական ներառման սկզբունքն ապահովելու նպատակով՝ կենտրոնում ծառայություններ կարող են ստանալ նաև հաշմանդամություն չունեցող անձինք:
Դիմելու կարգ
Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցեները)։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում,
- անձնագիր,
- ՀԾՀ,
- զինգրքույկ
- բժշկական քարտ,
- հատուկ տիպի խնամքի դեպքում՝ քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
Հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ։
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83