ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություն

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

 

Ծրագրի շրջանակում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում  հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։

 

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրին կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձինք: Սոցիալական ներառման սկզբունքն ապահովելու նպատակով՝ կենտրոնում ծառայություններ կարող են ստանալ նաև հաշմանդամություն չունեցող անձինք:

 

Դիմելու կարգ

 

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցեները

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում,
  • անձնագիր,
  • ՀԾՀ,
  • զինգրքույկ
  • բժշկական քարտ,
  • հատուկ տիպի խնամքի դեպքում՝ քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ։

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր