ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրերի տրամադրում

Աջակցող միջոցները (այդ թվում` ձայնաստեղծ սարքեր, աչքի, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, քայլակներ և այլն) տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Պետական հավաստագրի միջոցով շահառուն կարող է աջակցող միջոցներ ձեռք բերել որակավորման արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպություններից:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
7 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1)հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար,
բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,
բ. վերականգնողական անհատական ծրագիրը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ
4) հաշմանդամություն չունեցող անձինք` իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը.
5) հաշմանդամություն չունեցող անձինք` համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը.
6) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).
7) լսողական սարքերի ներդիրների համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթի հիման վրա՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.
8) Երեխաների օրթեզի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության (կենտրոնի) կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն).
9) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և շահառուի գրավոր լիազորագիրը.
10) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, փոստային առաքման դեպքում՝ բոլոր փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը կամ հավաստագիր տրամադրող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:

Կարգավորող իրավական ակտերը

ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի հ. 1151-Ն որոշում
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 1035 որոշում
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր