ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրում

Բռնության (ներառյալ՝ սեռական բռնության) ենթարկված կանանց և աղջիկներին օժանդակության ցուցաբերում, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ/կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց աջակցություն, նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների կազմակերպում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 1 տարի

Դիմելու եղանակը՝

Անձամբ դիմելու դեպքում անձն ուղղորդվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, իսկ նրա մասին տեղեկատվությունը՝ ՀՀ ոստիկանություն: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկատվությունը՝ գրավոր, հեռախոսազանգի միջոցով, էլեկտրոնային կապով տրամադրվում է իրավասու մարմիններից մեկին (ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՍՀՆ և ծառայություններ մատուցող գործընկեր հասարակական կազմակերպություն): Թվարկված բոլոր դեպքերում մեկնարկում է նույնացման և աջակցության գործընթացը, որը համակարգում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Ժամկետները՝

Ողջ գործընթացի տևողությունը 10 օրից մինչև մեկ տարի է, ներառում է երկու փուլ՝ նախանույնացման և նույնացման՝ յուրաքանչյուրի համար սահմանված աջակցության (կարճատև և երկարատև) փաթեթներով:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր