ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ խաղողի գինու թորումից ստացվող սպիրտային թրմօղիների՝ 100 հազար լիտրից ավելի խմբաքանակների ներմուծման իրավունք

Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից, և ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը (բացառությամբ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի), ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
լրացուցիչ 25-100 դրամ յուրաքանչյուր լիտրի համար
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների  «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք լիազոր մարմին են ներկայացնում ծանուցում, որը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).
1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.
2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել (հիմք` «Գործունեության ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):

Վճարման չափը

· Նպատակը
ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար
 
· Վճարման եղանակը
Անկախիկ
Վճարման չափը՝    Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ներմուծված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ---25 դրամ
     Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի 100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ---100 դրամ
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը  900005001590

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

 Ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մերժվում է՝
1)ծանուցում ներկայացրած անձը չի վճարել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքը.
2) ծանուցում ներկայացրած անձի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
4) դիմող իրավաբանական անձը, օրենքի կամ իր կանոնադրության համաձայն, իրավունք չունի զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով.
5) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով:
2. Մերժման մասին ընդունվում է պետական լիազոր մարմնի որոշում (հրաման), որում նշվում են մերժման հիմքը, բողոքարկման կարգը, և որոշումն ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր