ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար

Ավտոմեքենայի բացթողումն իրականացվում է այն մաքսազերծելիս, որը հնարավոր է իրականացնել Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատանը։ Գործընթացին մասնակցելու համար հերթերից խուսափելու նպատակով հնարավոր է նախապես այց ամրագրել։ 

Կոճակը կուղղորդի Google Play` հավելվածը ներբեռնելու համար։

Մաքսային տարածքից ավտոմեքենայի բացողմանը առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացել Early one հավելվածը,

  • ընտրել «Պետական» բաժինը,

  • բացվող պատուհանում սեղմել «ՀՀ Պետական եկամուտների կոմիտե»,

  • հաջորդիվ ընտրել «Հյուսիսային մաքսատուն» տարբերակը,

  • ընտրել «Ձևակերպում» տարբերակը,

  • բացվող էջում ընտրել ներկրող անձի տեսակը (ֆիզիկական  կամ իրավաբանական),

  • ընտրել հարմար օրն ու ժամը և սեղմել «Ստեղծել կտրոն» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
08000 1008
(+374 60) 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր