ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ օգտակար հանածոների արդյունահանման իրավունք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի տրամադրում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
Բազային տուրքի 100-10000ապատիկի չափով
Տրամադրման տևողությունը
-

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1.     Իրավաբանական անձը (այդ թվում` օտար­երկրյա պետության առև­տրային կազմակերպութ­յունը) կարող է դիմել լիա­զոր մարմին` օգտակար հանածոների արդյունա­հանման իրավունք ստա­նալու նպատակով:
2.    Դիմումում նշվում կամ դրան կից ներկայաց­վում են`
1) դիմումատուի պետա­կան գրանցման համարը, նշում դիմումատուի իրա­վաբանական անձի կանո­նադրական կապիտալի չափի մասին.
2) հանքավայրի շահա­գործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտե­սական ցուցանիշների հիման վրա.
3) հաստատված օգտակար հանածոների ցանկը.
4) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը.
5) հանքի փակման ծրա­գիրը, որը պետք է ներառի`
ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուց­վածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոն­տաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևան­քով խախտված հողա­տարածքների ռեկուլտիվա­ցիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
գ. աշխատուժի սոցիա­լական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
9) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
10) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.
11) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը:

Ծառայությունը ստանալու հիմքերը

1. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է.
3) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` համառոտ նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
4) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները խախտվել են.
7) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում.
8) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.
9) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին:
10) Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
11) Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:
12) Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

Կարգավորող իրավական ակտերը



ՀՀ Ընդերքի մասին օրենսգիրք (Գլուխ V)
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր