ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ամուսնության բացակայության մասին տեղեկանք

Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում անձի վերաբերյալ վավեր ամուսնության պետական գրանցման բացակայության դեպքում: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 25.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր
Սույն տեղեկանքը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին (նախկինում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց), ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

Տեղեկանքը, որպես կանոն, պահանջվում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ ամուսնության գրանցման, միգրացիոն, քաղաքացիության, այլ հարցերով գործընթացների շրջանակներում։

Դիմելու համար անհրաժեշտ է՝ 
  • ներկայացնել հարցում ՔԿԱԳ գործակալություն, գործակալության սպասարկման կենտրոններ կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ կամ դիմել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիազոր օպերատորներին,
  • օտարերկրյա պետություններում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին,
  • հավաքագրել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ 

Ո՞վ կարող է դիմել՝
  • անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը,
  • հայցողի կողմից լիազորված անձը (բացառությամբ էլեկտրոնային հարթակով դիմում ներկայացնելու դեպքի):

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

Հայցողի կողմից՝
  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

Լիազորված անձի կողմից՝
  • դիմում,
  • լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ,
  • հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
  • նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում՝ նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայական),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր: 

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: 
Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ դիմում ներկայացնելիս տեղեկանքը դիմողին տրամադրվում է փաստաթղթային տարբերակով՝ առնձեռն: 

Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից 6 ամիս:

Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները տեղեկանքը տրամադրում են երկլեզու՝ հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն կամ ֆրանսերեն)՝ դիմողի ցանկությամբ։

Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի յոթնապատիկի՝ 7 000․00 ՀՀ դրամի չափով։

Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների վրա գրվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշն ու արագ արձագանքման ծածկագիրը (QR code), որոնք հնարավոր է մուտքագրել www.e-verify.am կայքում և ստուգել տեղեկանքի իսկությունը։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր