Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Ստանալ շինարարության իրականացման լիցենզիա
Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա: Բացառություն են կազմում մի քանի դեպքեր, որոնք սահմանված են օրենքով։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
80,000 - 400,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Շինարարության իրականացման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիան առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
Լիցենզիան առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- այցելել https://www.e-gov.am/
- ընտրել «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժինը
- հետո՝ «Քաղաքաշինության բնագավառ»
- այնուհետև՝ «Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)»
- ընտրել հայտատուի տեսակը՝
- սեղմել «Լրացնել հայտը» կոճակը
- հետևելով հրահանգներին՝ լրացնել հայտը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուների դեպքում`
- լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել
- տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն 1 մասնագետի մասին (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),
- մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
2. անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուների դեպքում`
- լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- անձնագրի պատճենը,
- տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն 1 մասնագետի մասին (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),
- մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Շինարարության իրականացման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով՝ 1,2 կամ 3-րդ դասերի համար։
Շինարարության իրականացման համար պետական տուրքը յուրաքանչյուր ներդիրի համար գանձվում է ըստ դասի (1-ին դաս՝ 160,000 դրամ, 2-րդ դաս՝ 80,000 դրամ, 3-րդ դաս՝ 40,000 դրամ) տարեկան դրույքաչափերով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005169249):
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
80,000 - 400,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Այս էջը օգտակա՞ր էր