ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ
Ծառայության արժեքը
մինչև 25,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 25 օր

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ-ում գտնվող քաղաքացին դիմում ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնել դիմում ՀՀ արդարադատության նախարարություն կամ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ,
  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը 


Անհրաժեշտ փաստաթղթերը՝


Հայցողի կողմից

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր (E-Payments համակարգով վճարելու դեպքում՝ PIN կոդը):


Լիազորված անձի կողմից

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • հայցողի կողմից տրված պարզ լիազորագիրը* և հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ գրավոր հայտարարություն՝ ստորագրված հայցողի կողմից,
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր (E-Payments համակարգով վճարելու դեպքում՝ PIN կոդը):


Ամուսնալուծված լինելու կամ ամուսնու մահվան դեպքում
անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ փաստը հավաստող փաստաթուղթը:

Ուշադրություն
Այն փաստաթղթերը, որոնք տրվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից, պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ։

Վճարման չափը և տրամադրման ժամկետները՝ 


Սովորաբար տեղեկանքը տրամադրվում է 18 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ չի երկարաձգվել ևս 7 աշխատանքային օրով։

Սակայն հնարավոր է տեղեկանքը ստանալ ավելի կարճ ժամկետում՝ պետական տուրքից բացի վճարելով լրացուցիչ ծառայությունների համար սահմանված գումարը՝

  • 6 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 12,000 ՀՀ դրամ 
  • 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 8,000 ՀՀ դրամ
  • 8-9 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 5,000 ՀՀ դրամ


Տեղեկանքը տրամադրում է հայերենով և անգլերենով (կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու պետության լեզվով)` հաստատված հյուպատոսական հիմնարկի կնիքով։


Հղում օրենսդրությանը՝ 

  • ՀՀ կառավարության 2016 թվականի 18 նոյեմբերի № 1215-Ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի № 860-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր