ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Դիմել օտարերկրյա պետությունների կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների ճանաչման, կասեցման և դադարեցման համար

ՀՀ-ում օտարերկրյա պետությունների կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների ճանաչումը, կասեցումը և դադարեցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սահմանած ընթացակարգով։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
մինչև 15 օր

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում լրացնել հայտ,

  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն օրենսդրության


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • հայտ` ըստ համապատասխան ավիացիոն մասնագիտությունների (թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխսպասարկման մասնագետի, օդային երթևեկության կառավարման կարգավարների համար)` ընդ որում յուրաքանչյուր վկայականի համար լրացվում և ներկայացվում է առանձին հայտ,
  • ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
  • վկայականի բնօրինակը և պատճենը,
  • թռիչքային անձնակազմի անդամների դեպքում պահանջվող փորձի ապացույց,
  • թռիչքային անձնակազմի անդամների և ՕԵԿ կարգավարների դեպքում՝ Կոնվենցիայի N 1 հավելվածի համաձայն պահանջվող անգլերեն լեզվի նվազագույնը 4-րդ մակարդակի իմացության և պահանջվող համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատի պատճեները,

  • համապատասխան մասնագիտական կրթությունը, վերապատրաստումը, որակավորման և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:


Հայտը և կից փաստաթղթերը Կոմիտե մուտք լինելուց հետո, որպես կանոն 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից: 


Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացվում է հայտատուին, որը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Կոմիտե:

Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը մերժվում է Կոմիտեի կողմից:


Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին՝ վկայականի իսկությունը հավաստելու համար:


Հարցման դրական պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին, որպես կանոն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:

Վավերագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության ժամկետը:


Վավերագիրը ստանալուց հետո, Ավիացիոն մասնագետի Վկայականում որակավորման բոլոր նիշերի գործունեության ժամկետների իսկության համար պատասխանատու է  կազմակերպությունը:
 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր