ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Տեսակապով դիմել երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիրը փոխանակելու համար

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։

16 տարին չլրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։

Ծառայությունից օգտվելու համար տեսազանգ հնարավոր է ամրագրել առցանց կամ էլեկտրոնային փոստով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
90,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Առցանց տեսազանգ ամրագրելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և ընտրել հասանելի օրերից ու ժամերից մեկը։


Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաղթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։


Պահանջվող փաստաթղթեր

Մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնի՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,

  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝ 

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։


Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Անհրաժեշտ է վճարել նաև անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքում կատարելու համար ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից։


Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։

Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր