ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և դա ստանալու նպատակով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
Սահմանված չէ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Սահմանված չէ

Ինչպե՞ս լրացնել գրավոր հարցումը

Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի տվյալները․

  • անուն,
  • ազգանուն,
  • քաղաքացիություն,
  • բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցե:

Ե՞րբ է տրամադրվում հարցման պատասխանը

  • Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում,
  • եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում,
  • եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Այդ մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Ուշադրություն

Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե․

  • դա չի պարունակում դիմողի վերաբերյալ օրենքով սահմանված բոլոր տվյալները,
  • պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
  • դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` + 374 10 54-69-14, + 374 10 54-69-12
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր