ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Փոստային կապի գործունեության լիցենզիա ստանալու հայտ

Փոստային կապի գործունեության լիցենզիան փոստային կապի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Լիցենզիան կարող են ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Ծառայության մասին

Փոստային կապի գործունեության լիցենզիան փոստային կապի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Լիցենզիան կարող են ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Փոստային կապի գործունեության լիցենզիան փոստային կապի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Լիցենզիան կարող են ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Ինչպես դիմել

Փոստային կապի գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
  1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
  • լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, գործունեության ոլորտը (տեսակը), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
  1. անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • անձնագրի պատճենը,
  • իր կողմից փոստային կապի ծառայությունների գործունեության և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման (իրականացման) կանոնները,
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական տուրք

Փոստային կապի գործունեության համար պետական տուրքը գանձվում է տարեկան 3.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005164513):

Իրավական ակտեր

Փոստային կապի գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N  1113-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

Ձևաթղթեր

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 590189, +374 10 590151

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր