ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, բնակչության, շրջակա միջավայրի անվտանգությունը (իսկ միջուկային տեղակայանքի նկատմամբ դիվերսիայի կամ միջուկային նյութերի գողության, կորստի կամ անօրինական այլ տեղաշարժի հետ կապված վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման և վերականգնողական միջոցառումներ )։ Վերլուծվում, գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենսդրությանը, ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների համաձայն:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-50000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 1Անձը Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
  ա)   իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը
պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը։     2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի նախագծային սպառնալիքի որոշման մասին հաշվետվությունը.
գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի նախագիծը.
դ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կազմակերպման սխեման.
ե) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության գոտևորման սխեման.
զմիջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ֆիզիկական պաշտպանության մասին հրահանգները.
է) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող ղեկավար անձնակազմի.
մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
ը) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի հուսալիության ստուգման մասին հրահանգը.
թ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների հակազդման պլանը.
ժ) սույն կետի «բ»  «գ», «դ», «ե», ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
50,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
      
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
25,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է `
ա). «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:
բ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր