ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Վճարել վարչական տուգանքները

Վարչական պատասխանատվության ենթակա են ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները, օտարերկրացիները, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը: 

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցողներ, օտարերկրացիներ
Ծառայության արժեքը
50,000-100,000 ՀՀ դրամ
ՀՀ-ում վարչական տուգանքների վճարումն իրականացվում է օնլայն՝ e-payments.am էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վճարումները կարող եք կատարել՝ առանց համակարգում գրանցվելու։ 

Նշանակված վարչական տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է՝
  • այցելել e-payments.am կայք, որը կտանի պետական վճարումների էլեկտրոնային համակարգ,  
  • մուտք գործել «Տուգանքներ» բաժին, որտեղ հնարավոր է տեսնել վճարման հերթական քայլերը,   

  • ընտրել հարկի կամ վճարման անհրաժեշտ տեսակը 

  • այնուհետև՝ համապատասխան վճարումը,

  • լրացնել պահանջվող տվյալները, 

  • ընտրել վճարման եղանակը և սեղմել «Վճարել»  կոճակը։ 


Համակարգում վարչական տուգանքները դասակարգված են 3 խմբերի` վարչական տուգանքներ, վարչական տուգանքներ (հարկային), վարչական տուգանքներ (Ճանապարհային Ոստիկանություն): 


Հնարավոր է կատարել նաև համայնքային վճարումներ, որոնք հասանելի կլինեն համայնքն ընտրելուց հետո։ 

Ուշադրություն

  •  Վճարված գումարը գանձապետական հաշվին է հաշվեգրվում վճարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Համակարգն ընդունում է վճարումներ ArCA, VISA, Master քարտերի, ինչպես նաև Mobidram, Easypay և TelCell վճարային համակարգերի միջոցով:
  • Վճարումը (գործարքը) համարվում է ավարտված միայն եթե ստացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրը և անդորրագիրը: Վճարումը կատարելուց հետո համակարգը գեներացնում է համապատասխան անդորրագիրը և առաջարկում տպել կամ հիշել այն: Դրանից զատ համակարգը ավտոմատ ուղարկում է անդորրագրի օրինակը նաև Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեով:
 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր