ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Հաղորդել կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը թույլ է տալիս կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիոն դեպքերը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։    

Կոռուպցիայի մասին առցանց եղանակով հնարավոր է հաղորդել (ազդարարել) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում»:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
մինչև 30 աշխատանքային օր

Կոռուպցիայի մասին հաղորդելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ցանկացած տարածքային բաժին կամ զանգահարել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (1-02) հեռախոսահամարին։

Ընդ որում՝ այն դեպքերում, երբ կոռուպցիոն դեպքի մասնակիցները կամ մասնակիցներից մեկը ոստիկաններ են, պետք է դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն՝ զանգահարելով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։


Տրամադրման ժամկետը և կարգը

Երբ պարզվում է, որ կոռուպցիայի մասին հաղորդողը գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է նրան պաշտպանություն տրամադրելը, որի մասին որոշման կայացման պահից 3-օրյա ժամկետում ծանուցում է հաղորդողին:

Հաղորդումը ոչ իրավասու մարմին ներկայացվելու դեպքում, հաղորդում ստացած մարմինը 3-օրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ այդ մասին ծանուցելով հաղորդող անձին։


Ներքին և արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից 3-օրյա ժամկետում հաղորդողը ծանուցվում է։ 

Հղում օրենդրությանը

  • «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք։
  • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք։ 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր