ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Ստանալ զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում

Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝  դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար:

 

Ընդ որում, փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրման վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի հիման վրա:

 

  1. Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է վճարվում շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
  2. Դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝ փաստացի ծախսի չափով,  բայց ոչ ավելի քան 600,000 դրամը։

 

Դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է միանվագ:

 

Եթե դիմելու օրվա դրությամբ երեխան արդեն ծնվել է, ապա փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը ևս վճարվում է միանվագ:

 

Փոխնակ մոր հղիության ընթացքում դիմելու դեպքում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է՝

 

  • մինչև երեխայի ծնվելու (փոխնակ մոր հղիությունն ընդհատվելու) ամիսը՝ ներառյալ յուրաքանչյուր ամսվա համար փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 150,000 դրամ՝ փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքի հիման վրա.
  • երեխայի ծնվելուց հետո՝ փոխնակ մոր հղիության ընթացքում վճարված գումարների հանրագումարի տարբերության՝
    ա. 100 տոկոսի չափով, եթե ներկայացվել է երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
    բ. 40 տոկոսի չափով, եթե ներկայացվել է պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը։

 

Փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմող շահառու ծնողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: 

 

Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են  դառնալ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողները։

 

Դիմելու կարգ

 

Փոխհատուցում ստանալու համար  գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ համեմատելուց, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Դիմումին կից ներկայացվում են՝

 

  • շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) պատճենը,
  • հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը,
  • բանկի տված՝ բանկային հաշվի համարը դիմող շահառու ծնողին պատկանելը կամ դիմող շահառու ծնողի անվամբ բացված լինելը հավաստող փաստաթուղթ, որում նշվում է դիմող շահառու ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, բանկային հաշվի համարը,
  • արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի պատճենը,
  • փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը (եթե փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում ստանալու դիմումը ներկայացվել է մինչև երեխայի ծնվելը),
  • փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը (եթե ներկայացվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար փոխհատուցում ստանալու դիմում),
  • վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի (այսուհետ՝ երեխա) ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո),
  • զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը,
  • զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ (ներկայացվում է ըստ անհրաժեշտության),
  • ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով զինածառայողի՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու կամ մահացած ճանաչվելու դեպքում՝ զինծառայողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի պատճենը՝ ըստ անհրաժեշտության:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 13 հունվարի 2022 թվականի N 64-Լ որոշում,

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114,

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր