Կրթություն

Ներկայացնել հայտ արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար

Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն դիմելու, դիմում–հայտերը լրացնելու, պահանջվող փաստաթղթերը հաստատություն ներկայացնելու գործընթացը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացվելուց հետո՝

  • ընտրել ուսումնական հաստատությունը և նախընտրած մասնագիտությունը, 
  • բացված պատուհանում ընտրել վճարովի և անվճար տեղը (ընտրած մասնագիտության համար պահանջվու՞մ է քննություն, թե ոչ),
  • սեղմել «Հաստատել» կոճակը։  


Պահանջվող փաստաթղեր 

  • լուսանկար 
  • անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական, 
  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)  կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքը, 
  • կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ):


Տրամադրման ժամկետը և կարգը 

Ուսումնական հաստատությունը կհաստատի կամ կչեղարկի դիմում-հայտը դիմումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով պատճառը, որն էլ դիմորդը կարող է տեսնել անձնական էջում։

Ուշադրություն
Եթե ընտրած մասնագիտության համար նախատեսված է քննություն, ապա անձնական էջում ցուցադրվում է նաև քննության օրվա և ժամի մասին հաստատության կողմից ուղարկված տեղեկատվությունը։ 

Հղում օրենսդրությանը 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2026 թվականի հունիսի 25-ի N 29-Ն հրաման 

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։ 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր