Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Փոխել ընտրատեղամասը
ՀՀ-ում ընտրությունների ժամանակ հնարավոր է փոխել ընտրատեղամասն ու քվեարկել նախընտրելի տեղամասում։
Ինչպե՞ս դիմել
Ընտրատեղամասը փոխելու համար անհրաժեշտ է նախ ներբեռնել և լրացնել հայտը՝ ուղարկելով այն ընտրությունների օրվանից առնվազն 12 օր առաջ։
«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- սեղմել «ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» կոճակը,
- մուտք գործել ԵսԵմ բջջային նույնականացմամբ,
- ընտրել «Դիմում»,
- ընտրել «Անհատ» կոճակը,
- ստացող մարմինը ընտրել «ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն»,
- «Դիմում» բաժնում գրել «Խնդրում եմ ընդունել իմ դիմումը կցված ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ» նախադասությունը,
- Սեղմել «Կցել ֆայլ» կոճակն ու ներբեռնել հայտը,
- գրել հեռախոսահամարը, որով հաստատվում է էլեկտրոնային ստորագրությունը,
- ուղարկել։
Ներկայացվող պահանջները
Ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- Ունենալ էլեկտրոնային ստորագրություն։
- Ունենալ առնվազն 6 ամիս վավերականության ժամկետով անձնագիր։
Ընտրատեղամասը փոխելու դիմում կարող են ներկայացնել անձինք, ովքեր՝
- Ընտրությունների օրը հաշվառված վայրի ընտրատեղամասում գտնվելու հնարավորություն չունեն։
- Ունեն տեղաշարժման (այդ թվում՝ հաշմանդամության հիմքով տեղաշարժման) խնդիրներ։
- Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են։
- Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետ են։
Պահանջվող փաստաթղթերը
Ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է կցել՝
- հաշմանդամություն ունենալու հիմքով դիմելիս՝ դա հավաստող փաստաթուղթ։
- Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում` նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
Ուշադրություն
Հաշմանդամություն ունեցող անձինք էլեկտրոնային դիմում ներկայացնելիս կարող են չունենալ էլեկտրոնային ստորագրություն, եթե կցել են հաշմանդամություն ունենալու փաստը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենք։
- ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի N 11-Ն որոշում։
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22