ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Արդարադատություն և օրենք

Ստանալ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցություն

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում տրամադրվում է մինչև 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կարգավորվում է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 29 մարտի 2019 թվականի N 333-Ն որոշմամբ։

 

Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է հետևյալ նպատակներով՝

 

  • կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար,
  •   բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով  փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար,
  •  ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար,
  • աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից կարող է օգտվել ընտանիքում բռնության ենթարկված անձինք։

 

Դիմելու կարգ

 

Ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ աջակցության կենտրոնների ծառայություններ մատուցող կազմակերպություններ (հղում՝ https://www.mlsa.am/blockpage/79 )։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որում պետք է նշվեն՝

 

  • դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
  • դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը,
  • դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  •  ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը,
  •  դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը,
  •  օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում,
  •  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշում

 

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր