ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար շուրջօրյա խնամքի ծառայություն

Ծրագրի շրջանակում խնամվող անձանց տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում խնամվող անձանց տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Առօրյան հետաքրքիր դարձնելու համար նաև կազմակերպվում են բազմատեսակ մշակութային միջոցառումներ:

  

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից օգտվելու համար կարող են դիմել 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։

 

Դիմելու կարգ

 

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցեները

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
  • Անձը հաստատող փատաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը,
  • հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը,
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի 69-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի 55-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական քարտը՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից,
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք։

 

Հատուկ (մասնագիտացված) խնամք ստանալու համար անձը վերը թվարկված փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև`

 

  • քաղվածք անձի հիվանդության պատմագրից կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական հսկողության մեջ գտնվող հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտից,
  • դիմումն անձի խնամակալի ներկայացնելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր