ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն

Հերթագրվել բժշկի մոտ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով

ԱՐՄԵԴ-ը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են օգտատիրոջ առողջությանը վերաբերվող ամբողջական տվյալներ: Դա բուժող բժշկին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու արդյունավետ բուժում նշանակել։ Իսկ օգտատերը կարող է տեսնել իր բուժումների մասին ողջ պատմությունը և առցանց հերթագրվել տեղամասային բժշկի մոտ։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը թույլ է տալիս առցանց ամրագրել այց նաև կայքի միջոցով։ Դրա համար՝ 

  • այցելիր armed.am,
  • «ՄՈՒՏՔ ՀԱՄԱԿԱՐԳ» դաշտի ներքևում սեղմիր «Գրանցվելու համար սեղմեք այստեղ» հղումը,
  • բացված պատուհանում լրացրու պահանջվող տվյալները․ հաշվի առ, որ հեռախոսահամար դաշտում պետք է լրացնես այն հեռախոսահամարը, որը տրամադրել ես վերջին անգամ բուժհաստատություն կատարած այցիդ ժամանակ,
  • տվյալները լրացնելուց և գաղտնաբառը ստեղծելուց հետո սեղմիր «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը։


Լրացված հեռախոսահամարին կուղարկվի 6-նիշանոց ծածկագիր, որը պետք է լրացնես բացվող պատուհանում։ Այդ գործողությունը կատարելուց հետո դու հաջողությամբ կգրանցվես համակարգում։

Ի դեպ՝ միևնույն հեռախոսահամարով կարող ես ստեղծել մի քանի հաշիվ և ամրագրել այց այլ անձի, օրինակ՝ երեխայիդ համար։ Դրա համար անհրաժեշտ է գրանցվել միևնույն եղանակով՝ լրացնելով այն անձի տվյալները, ում համար ցանկանում ես այց ամրագրել։ Նոր ստեղծվող հաշվի համար անհրաժեշտ կլինի ստեղծել նաև այլ գաղտնաբառ։

Հետագայում միևնույն հեռախոսահամարով մուտք գործելիս քեզ կառաջարկվեն բոլոր այն հաշիվները, որոնք ստեղծել ես տվյալ հեռախոսահամարով։ Ընտրիր քեզ անհրաժեշտ հաշիվը, լրացրու համապատասխան գաղտնաբառը և օգտվիր էլեկտրոնային առողջապահության համակարգից։

Նկատի ունեցիր, որ քո ամբողջական տվյալներին հասանելիություն ունենալու համար պետք է մուտք գործես համակարգ «ԵսԵմ» նույնականացմամբ։

ԱՐՄԵԴ համակարգի միջոցով կարող ես առցանց հերթագրվել քո տեղամասային բժշկի մոտ՝ ընտրելով նրա աշխատանքային ժամանակացույցից քեզ հարմար ժամը և ամրագրելով այց։

Համակարգում կարող ես տեսնել նաև քո նախկին այցելությունների, բուժումների և հետազոտությունների մասին մանրամասն տեղեկություններ, որոնք յուրաքանչյուր այցելության ժամանակ լրացվել են բժշկի կողմից։

Օժանդակության հարցերով՝

Աշխատանքային ժամեր`

Երկ-ուրբ՝ 10:00 - 18:00

Շուրջօրյա հեռախոսահամար`

+(374) 11 20-20-33

Այս ծառայությունից կարող ես օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող ես ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր
Այս էջը օգտակա՞ր էր