ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա

Օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Ծառայությունից ֆիզիկապես օգտվելու համար պետք է անձամբ այցելեք գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
200,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Պահանջը, որին անհրաժեշտ է բավարարել

  • Դիմելու համար անհրաժեշտ է լինել Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը,
  • ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը,
  • ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված:


Վճարման չափը և կարգը

Լիցենզավորման համար 200,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016754։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

 

Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N1471-Ն որոշում
  • ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի հունվարի 26-ի N15-Ն հրաման
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր