Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա
Օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն ստորև նշված էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին՝
Պահանջը, որին անհրաժեշտ է բավարարել
- Դիմելու համար անհրաժեշտ է լինել Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր
Պահանջվող փաստաթղթերը
Նշված էլ. փոստի հասցեներից որևէ մեկին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
- Ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը,
- ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
- ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը,
- ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված:
Վճարման չափը և կարգը
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016754։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Հղում օրենսդրությանը
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N1471-Ն որոշում
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի հունվարի 26-ի N15-Ն հրաման
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։