ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Դիմել միասնական տեղեկանք ստանալու համար

Անշարժ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ է ստանալ միասնական տեղեկանք, որում նշվում են տվյալ գույքի բոլոր սեփականատերերի տվյալները։ Բնակարանի հետ կապված գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակման կամ արգելանքի դեպքում տեղեկանքը այդ մասին նշում է պարունակում։

 

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
10,000-60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Միասնական տեղեկանքի դիմում ներկայացնելու նպատակով առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացել Early one հավելվածը,

  • ընտրել «Պետական» բաժինը,

  • բացվող պատուհանում ընտրել «Կադաստրի կոմիտե» բաժինը,

  • ընտրել մասնաճյուղը,

  • դիմումը հանձնելու դեպքում՝ ընտրել «Հանձնել դիմում» ծառայությունը, 

  • ընտրել նախընտրելի ժամը և սեղմել կտրոն։

Արդեն պատրաստի տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է համանման եղանակով ամրագրել այց՝ ընտրելով «Ստանալ փաստաթուղթ» ծառայությունը։

  • Կադաստրի կոմիտե դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։


Տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, ինչի համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։ Տեղեկանքը 2 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել  20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ։

Ուշադրություն

Տրամադրված տեղեկանքը վավեր է 15 օր։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար` (+374) 60 474205

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր