ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ստուգել փոխադրամիջոցի գույքահարկի չափը

Փոխադրամիջոցի, այդ թվում՝ ավտոմեքենայի, մոտոցիկլետի գույքահարկը ֆիզիկական անձինք պետք է վճարեն տարեկան կտրվածքով։

Երևանում գրանցված փոխադրամիջոցների համար վճարման ենթակա հարկի չափը հնարավոր է ստուգել առցանց եղանակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
1 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Փոխադրամիջոցի գույքահարկի չափը տեսնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • «Հաշվառման վկայագիր» դաշտում լրացնել փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի համարը, 
  • լրացնել փոխադրամիջոցի հաշվառման համարանիշը, 
  • սեղմել «Հաստատել» կոճակը։

Այս գործողությունները կատարելուց հետո էկրանին կբացվի պատուհան, որտեղ ներկայացված կլինի տվյալ փոխադրամիջոցի գույքահարկի չափը վերջին տարիների կտրվածքով։

Փոխադրամիջոցի գույքահարկը հնարավոր է վճարել առցանց եղանակով։

Ուշադրություն
Տեխնիկական զննություն կատարելիս պետք է մարված լինի միայն նախորդ տարիների ընթացքում կուտակված գույքահարկի պարտավորությունը, իսկ ընթացիկ տարվա հարկը մարել պետք չէ։

Օրինակ՝ եթե 2025 թվականի հուլիսի 10-ին ավտոմեքենան ներկայացվում է տեխնիկական զննության, ապա պետք է վճարված լինեն 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակված պարտավորությունները։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր