Սկսել
Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա: Բացառություն են կազմում մի քանի դեպքեր, որոնք սահմանված են օրենքով։

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։
Ընդ որում՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:
քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ նախքան շինարարությունը սկիզբը կարող է տրամադրվել քանդման թույլտվություն։
․