ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
հուլիսի 17, 2025
Երկարաձգվել է ջրհեղեղի վնասների փոհատուցման ծրագրի ժամկետը
2024 թվականի մայիսի 25-26-ը Լոռվա և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում տուժած ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք զբաղվել են գյուղատնտեսությամբ, կարող են մինչև 2025 թվականի օգոստոսի 5-ը դիմել կրած վնասի փոխհատուցում ստանալու համար։
Ծրագրին կարող են դիմել նաև այն անձինք, որոնք չեն զբաղվել գյուղատնտեսությամբ, սակայն սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում գյուղատնտեսական գործունեություն է ծավալվել։
Անհրաժեշտ է դիմել այդ մարզերում գործող համայնքապետարաններ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ծրագրին դիմելու մանրամասները ներկայացված են ծառայության էջում։
Այս էջը օգտակա՞ր էր