ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Շրջակա միջավայր

Ստանալ ջրհեղեղի վնասների փոխհատուցում գյուղատնտեսության ոլորտում

Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղի ունեցած ջրհեղեղից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կամ գործունեության վայր հանդիսացող շենքի սեփականատերերին։

Աջակցությունից օգտվելու համար դիմումը հնարավոր է ներկայացնել մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնել Լոռվա և Տավուշի մարզերում գործող համայնքապետարաններ։


Ներկայացվող պահանջները

Դիմել կարող են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ջրհեղեղի արդյունքում կրել են ստորև նշված վնասները՝ ունենալով․

  • մահացած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ, որոնք հաշվառված են համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վերջիններս պետք է գրանցված լինեն նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում), 
  • մահացած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ, որոնք հաշվառված չեն համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի),
  • տնամերձ կամ այլ հողամասում ոչնչացված, կորսված կամ վնասված 
  • պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ
  • տնամերձ հողամասում ոչնչացված, կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ` հողամասի նկատմամբ սեփականության առկայության կամ բացակայության դեպքում (պետք է լինել հողամասի սեփականատերը կամ այն իրավական հիմքով շահագործողը)։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմում, որում պետք է ներկայացվեն իրավաբանական անձի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տվյալներ։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 
  • ոչնչացված, կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում՝ անշարժ գույքի (հողամաս) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը,
  • անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։

Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է նաև նշել կրած վնասի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն և բանկային հաշվեհամարը։


Աջակցության չափը

Աջակցության չափը հաշվարկում է համաձայն հետևյալ աղյուսակի։


Տրամադրման կարգը և ժամկետը

Դիմումի պատասխանը համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկվի ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ 

Դիմումը հաստատվելուց հետո փոխհատուցվող գումարը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է դիմողի բանկային հաշվեհամարին։ 


Հղում օրենսդրությանը 

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 15-ի 1264-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր