Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մայիսի 15, 2025
Գյուղտեխնիկայի լիզինգի շեմը կրկնապատկվում է. 250 մլն դրամից՝ 500 մլն դրամի
Ներկայումս ֆերմերները կարող են մինչև 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, սակայն շատ գյուղատնտեսներ, հատկապես ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվողները, չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել այս սահմանափակման պատճառով։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ լիզինգի շեմը 250 միլիոն դրամից կբարձրանա մինչև 500 միլիոն դրամի, ինչը տնտեսվարողներին հնարավորություն կտա ավելի մատչելի գներով ձեռք բերել անհրաժեշտ գյուղտեխնիկա։
Ներկրա պահին ծրագրի շրջանակում արդեն իսկ կա 2,854 լիզինգառու, որոնց տրամադրվել է ընդհանուր առմամբ 4,333 գյուղտեխնիկա։ Դրանց թվում են՝
- 1,523 տրակտոր,
- 20 կոմբայն,
- 2,790 այլ գյուղատնտեսական տեխնիկա, օրինակ՝ շարքացաններ։
Տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում ֆերմերները ձեռք են բերել 23 միլիարդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա, որի լիզինգի գումարը կազմել է 19,2 միլիարդ դրամ, իսկ սուբսիդավորված գումարը՝ 3,6 միլիարդ դրամ։
Աջակցության ծրագրերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են աջակցության ծրագրի էջում։