Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հոկտեմբերի 10, 2025
Կարկուտի հետևանքով տուժած հողօգտագործողները կստանան փոխհատուցում
Հողօգտագործողները կարող են մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը դիմել համայնքի ղեկավարին 2024 և 2025 թվականներին տեղացած կարկուտի հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերին պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում ստանալու համար։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բանկային հաշվեհամարի տվյալները և հայտարարություն այն մասին, որ վնասված տարածքը չի ընդգրկվել բուսաբուծության աջակցության ծրագրերում։
Փոխհատուցման չափը հաշվարկվում և տրամադրվում է ըստ մշակաբույսերի և վնասի աստիճանի։ Փոխհատուցում ստանալու իրավունք կունենան այն շահառուները, որոնց ցանքատարածություններին հասցված վնասը կազմել է 40-100 տոկոս։
Դիմումների ուսումնասիրությունը, ամփոփումը և հաստատումը կիրականացվեն համայնքային, մարզային և հանրապետական հանձնաժողովների կողմից, իսկ հատկացումները կտրամադրվեն պետբյուջեի միջոցներից։
Փոխհատուցումների փոխանցումը կսկսվի նոյեմբերին՝ համապատասխան փաստաթղթերի ստուգումից և հաստատումից հետո։ Գումարները կփոխանցվեն շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետարանների միջոցով։
Աջակցության ծրագրի վերաբերյալ մարամասները ներկայացված են հետևյալ հղումով։