Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել կարկուտի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու համար
2024 և 2025 թվականներին կարկուտի պատճառով գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասների դեպքում որոշ մարզերում հողօգտագործողները կարող են ստանալ մասնակի փոխհատուցում։ Ծառայությունը հասանելի է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի շահառուներին։
Ուշադրություն
Աջակցության ծրագրին դիմել հնարավոր է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
Ներկայացվող պահանջները
Փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն հողօգտագործողները, որոնց հողատարածքներում կարկուտի հետևանքով առաջացած վնասը կազմել է 40 տոկոս և ավելի։ Վնասված հողատարածքը չպետք է ընդգրկված լինի «Բուսաբուծության աջակցության» 2024 և 2025 թվականների պետական ծրագրերում։
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը (ներառյալ), որում պետք է ներառված լինի․
- Փոխհատուցման ստացման վերաբերյալ ցանկություն,
- պատճառված վնասի տեսակ,
- բնակության վայր,
- բջջային հեռախոսահամար, էլ. փոստ,
- բանկային հաշվեհամար։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- սեփականության վկայականի պատճեն (առկայության դեպքում) կամ հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ,
- հայտարարություն այն մասին, որ վնասված տարածքը չի ընդգրկվել «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրերում (հայտարարության ձևը սահմանվում է համայնքի կողմից)։
Աջակցության չափը
Փոխհատուցման չափը որոշվում է հիմք ընդունելով մշակաբույսի տեսակը և հասցված վնասի չափը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո այն անցնում է հաստատման մի քանի փուլ՝ համայնքի, մարզպետարանի և պետական կառույցների միջոցով։ Եթե ներկայացված տվյալներն ամբողջությամբ համապատասխանում են պահանջներին, ապա փոխհատուցման գումարը շահառուի բանկային հաշվին փոխանցվում է մոտ 1,5 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06