ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Զինվորական ծառայություն
մայիսի 12, 2025

Վարժական հավաքներ պահեստազորայինների համար

2025 թվականի հունիսի 3-ից օգոստոսի 22-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։

Հավաքների նպատակն է․

  • մասնագիտորեն վերապատրաստել պահեստազորայիններին,
  • կատարելագործել պահեստազորայինների ռազմական ունակությունները,
  • բարձրագույն կրթություն ունեցող ենթասպաներին ներգրավել մարտական հերթապահության մեջ և հնարավորություն տալ սպայի որակավորում ստանալու։

Յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքներում կներգրավվի առավելագույնը 25 օրով։

Հավաքների վերաբերյալ բոլոր ծանուցումները հասանելի կլինեն azdarar.am պաշտոնական կայքում, իսկ ստացված ծանուցումները ստուգելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները» ծառայության էջում։ 

Այս էջը օգտակա՞ր էր